Թրամփը կարող է կրճատել ամերիկյան զորքը Գերմանիայում

Ազատության Azatutyun

Բեռինին մտահոգում է Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքը մինչև տարեվերջ կրճատելու Վաշինգթոնի մտադրությունը: The Wall Street Journal և Der Spiegel պարբերականները հայտնել են, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է մեծ թվով զինծառայողներ դուրս հանել Գերմանիայի տարածքից: Այսօրվա դրությամբ Գերմանիայում տեղակայված է մոտ 34 հազար ամերիկացի զինծառայող: The Wall Street Journal-ի տեղեկություններով, Թրամփը ցանկանում է հայրենիք վերադարձնել մոտ 9 և կես հազար զինծառայող, Der Spiegel-ի տվյալներով, Սպիտակ տունը կարող է Գերմանիայից դուրս բերել 5-ից 15 հազար զինծառայող: Գերմանիայի արտաքին գործոց նախարար Հեյկո Մաասն ասել է, թե երկու պետությունները շահագրգռված են ռազմական բնագավառում սերտ հարաբերություններ պահպանելով: «Եթե տեղի ունենա դուրսբերում՝ մենք դա նկատի կառնենք, մենք սերտ դաշնակիցներ ենք ՆԱՏՕ-ում, բայց կան բարդություններ»,- ասել է Մաասը: Թրամփը բազմիցս դժգոհությամբ նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, մասնավորապես, Գերմանիան, չեն կատարում ներքին համախառն արդյունքի 2 տոկոսի չափով ռազմական բնագավառը ֆինանսավորելոու ՆԱՏՕ-ի համաձայնեցրած ծրագիրը: Կանցլեր Անգելա Մերկելն այդ կապացկությամբ ասել է, որ Գերմանիան անպայման դրան կհասնի, սակայն դա տեղի չի ունենա մինչև 2030 թվականը: Լեհաստանը հույս է հայտնել, որ Գերմանիայից դուրս բերվելիք ամերիկայն զորքի մի մասը մշտական կարգով կտեղակայվի իր տարածքում: Ըստ մի ամերիկացի անանուն պաշտոնյայի, Վաշինգթոնը և Վարշավան ամիսներ շարունակ քննարկում են այդ հարցը, և դա բացարձակ կապ չունի Թրամփի և Մերկելի լարված հարաբերությունների հետ: https://www.azatutyun.am/a/30657461.html #Լուրեր