Բնակիչները մտադիր չեն հեռանալ Արցախի Մանտունի քաղաքից

Ազատության Azatutyun

Քաղաքը ադրբեջանական կողմի ռմբահարության է ենթարկվել երեկ և այսօր առավոտյան, զոհվել է երկու մարդ, որոնցից մեկը երեխա: Քաղաքի փողոցները գրեթե դատարկ են, մարդիկ հիմնականում ռմբապաստարներում ու տներում են: Մարտունիի մերձակա բարձունքներին երևում էին ծխի քուլաներ, լսվում էին մարտական գործողությունների մասին վկայող ձայներ: «Ազատության» հետ զրույցներում Մարտունու բնակիչները, հիմնականում տղամարդիկ, ասում էին, որ ամենևին մտադիր չեն թողնել քաղաքը, մնալու են քաղաքում: Այսօր առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին՝ շփման գծի ամբողջ երկայնքով: Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք: https://www.azatutyun.am/a/30862334.html #Լուրեր