Բորիս Ջոնսոնի խոսքով՝ Մեծ Բրիտանիան հաղթահարում է կորոնավիրուսի համավարակը
Ազատության Azatutyun
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այսօր ասել է, որ երկիրն աստիճանաբար հսկողության տակ է առնում կորոնավիրուսի համավարակը:
Միացյալ թագավորությունում զանգվածային պատվաստաումների գհործընթացը շարունակվում է, իսկ նոր ախտահարումների թիվը հետզհետե նվազում է:
«Մենք արդեն հաղթահարում ենք պանդեմիան, անկասկած, իրավիճակը հիմա շատ ավելի բարվոք է, բայց մենք պարտավոր ենք չազափանց զգուշավոր մնալ և հետևել համավարակը զսպելու կանոններին: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ մայիսի 17-ին մենք էլ ավելի կթուլացնենք կարանտինը, և եթե ամեն ինչ ընթանա մեր նախատեսված ծրագրով՝ հունիսի 21-ից այն ամբողջությամբ կչեղարկենք»,- ասել է վարչապետը:
https://www.azatutyun.am/a/31219482.html
#Լուրեր