Արցախի ՊՆ-ն հերքում է ԼՂ-ում զինծառայողի մահվան մասին ադրբեջանական լրատվամիջոցի տարածած լուրը
Ազատության Azatutyun
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանական լրատվամիջոցներում՝ մասնավորապես «armiya.az» կայքում տարածված տեղեկությունը, թե հուլիսի 2-ին Արցախում տեղակայված «1-ին գնդում անհայտ պատճառներով զինծառայող է մահացել, իսկ ավելի ուշ պարզվել է, որ նրան սպանել է համածառայակիցը՝ անձնական թշնամական հարաբերությունների հողի վրա»:
Արցախի պաշտպանության նախարարությունը կոչ է անում «հայրենական լրավտամիջոցներին ուշադրություն չդարձնել պաշտպանության բանակի մասին պարբերաբար ապատեղեկատվություններ տարածող վերոնշյալ ադրբեջանական քարոզչական կենտրոնի հրապարակումներին, իսկ բանակում տեղ գտնող իրադարձությունների մասին գրելիս օգտվել բացառապես Արցախի ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական լրահոսից»:
https://www.azatutyun.am/a/30720692.html
#Լուրեր