Լիբանանցիներ կոչ են անում միջազգային անկախ հետաքննություն անցկացնել` պարզելու պայթյունի պատճառներ

Ազատության Azatutyun

Բեյրութում հուժկու պայթյուններից տուժած կամ հարազատներին կորցրած տասնյակ լիբանանցիներ կոչ են անում միջազգային անկախ հետաքննություն անցկացնել` պարզելու արյունալի միջադեպի պատճառները, որի հետևանքով ավելի քան 170 մարդ է զոհվել, առնվազն 300 հազարը դարձել են անօթևան։ «Պահանջում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից անհապաղ փաստահավաք և անկախ առաքելություն սկսել, անցկացնել միջազգային հետաքննություն՝ մարդկության դեմ կատարված հանցագործության հոդվածով»,-հայտարարել է տուժածների փաստաբան Նադա Աբդելսաթերը։ Ըստ պաշտոնական վարկածի, պայթյունները տեղի էին ունեցել նավահանգստում ամբարված մոտ 3000 տոննա ամոնիումի նիտրատի պատճառով։ Շարունակական ցույցերից հետո՝ անցած շաբաթ, կառավարությունը՝ ողջ կազմով հրաժարական է ներկայացրել։ https://www.azatutyun.am/a/30783986.html #Լուրեր