Սպիվակովը հրաժարվել է Լուկաշենկոյի շնորհած շքանշանից

Ազատության Azatutyun

Աշխարհահռչակ երաժիշտ Վլադիմիր Սպիվակովը այսօր բաց նամակով դիմել է Ալեքսանդր Լուկաշենկոյին` տեղեկացնելով, որ հրաժարվում է 2014-ին Բելառուսի նախագահի հրամանագրով իրեն շնորհված Ֆրանցիսկ Սկորինայի անվան շքանշանից։ Սպիվակովը իր այդ քայլը պատճառաբանել է բելառուսական ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ վերջին օրերին բռնությունների կիրառմամբ։ «Ես կամաչեմ կրել այս շքանշանը, քանի որ այն կապված է ձեր կառավարման հետ։ Ձեր «սև ուժը» ձեր իսկ ահռելի թուլությունն է։ Մարդիկ լույս աշխարհ են գալիս, որպեսզի նրանց սիրեն, այլ ոչ թե նվաստացնեն, առավել ևս խեղեն», - գրել է Սպիվակովը։ Վլադիմիր Սպիվակովը վերջին տասնամյակներին մի շարք ռուսաստանյան և օտարերկրյա պետական պարգևների է արժանացել։ 1999-ին Ռոբերտ Քոչարյանը նրան Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշան է շնորհել։ 2014-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը Սպիվակովին անձամբ է հանձնել «Հայրենիքի առջև մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանը։ https://www.azatutyun.am/a/30779941.html #Լուրեր