Dell ընկերությունն ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը Ռուսաստամում

Ազատության Azatutyun

Dell Technologies ամերիկյան ընկերությունն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը ռուսաստանյան շուկայում: «Օգոստոսի կեսին մենք փակել ենք մեր բոլոր գրասենյակները և ավարտել ենք բոլոր գործառույթները Ռուսաստանում: Դեռ փետրվարին մենք որոշել ենք չվաճառել և չսպասարկել մեր արտադրանքը Ռուսաստանում, Բելառուսում, ինչպես նաև Ուկրաինայի  Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում»,- հայտարարել է Dell ընկերության ներկայացուցիչ Մայքլ Սիեմանսը, հավելելով, որ բռնազավթված Ղրիմի վերաբերյալ այդ որոշումը շատ ավելի վաղ է ընդունվել:   Dell-ը կրճատել է ռուսական գրասենյակների բոլոր աշխատակիցնեին, նրանց վճարելով 8 ամսվա աշխատավարձ: Մոսկվայում Dell-ն ուներ վաճառքի գրասենյակ, որտեղ մոտ 50 մարդ է աշխատել, իսկ Սանկտ Պետերբուրգում գործել է զարգացման կենտրոն, որտեղ մոտ 400 մասնագետ է աշխատել: Dell-ը համակարգիչներ արտադրող աշխարհի ամենախոշոր ընկերություններից մեկն է և սերվերների ամենախոշոր մատակարարը ռուսական շուկա: Յեյլի համալսարանի մասնագետների հաշվարկով, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան հազար արտասահմանյան ընկերություններ հայտնել են Ռուսաստանից հեռանալու կամ Ռուսաստանում գործունեությունը սահմանափակելու մասին: https://www.azatutyun.am/a/32007823.html

Source: azatutyun.am