Պուտինը շնորհավորել է Մոլդովայի նորընտիր նախագահ Սանդուին

Ազատության Azatutyun

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մայա Սանդուին շնորհավորել է Մոլդովայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:   «Հուսով եմ, որ ձեր գործունեությունը Մոլդովայի նախագահի պաշտոնում կնսպատի մեր երկրների միջև կառուցողական հարաբերությունների զարգացմանը, դա անկասկած բխում է Ռուսաստանի և Մոլդովայի ժողուվուրդների հիմնարար շահերից»,- ասվում է Պուտինի ուղերձում:    Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է պաշտոնապես վավերացնի ընտրությունների արդյունքները: Ընտրություններին հաջորդող 45 օրվա ընթացքում նորընտիր նախագահը պետք է ստանձնի լիազորությունները, սակայն դա չի կարող տեղի ունենալ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից շուտ: Իգոր Դոդոնի լիազորությունների ժամկետը սպառվում է այս տարվա դեկտեմբերի 23-ին:      https://www.azatutyun.am/a/30952923.html #Լուրեր