Հայաստանի նորանշանակ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ

Ազատության Azatutyun

Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ հետ: Սերգեյ Լավրովը շնորհավորել է նախարար Այվազյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, հայտնում են ԱԳՆ-ից: Նրանք անդրադարձել են նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական կիրառման և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մանրամասներին:  ԱԳ նախարարները քննարկել են նաև Արցախում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, խոսել Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերի, ինչպես նաև նախօրեին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպման մասին:         https://www.azatutyun.am/a/30958786.html #Լուրեր