ԵՄ առաջնորդները օգոստոսի 19-ին նիստ կանցկացնեն՝ քննարկելու Բելառուսում հետընտրական իրավիճակը

Ազատության Azatutyun

Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով Բելառուսում շարունակվող բազմահազարանոց ցույցերի ֆոնին Եվրամիության առաջնորդները օգոստոսի 19-ին հեռավար նիստ կանցկացնեն՝ քննարկելու այդ երկրի հետընտրական իրավիճակը: Այս մասին հայտարարել է Եվրամիության գործադիր մարմնի ղեկավար Շառլ Միշելը: Ավելի վաղ Եվրամիությունը «ոչ ազատ, ոչ էլ արդար» է որակել բողոքի ցույցերի պատճառ դարձած Բելառուսի նախագահական ընտրությունները, որի արդյունքներով երկրի երկարամյա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վեցերորդ անգամ ստանձնել է Բելառուսի ղեկավարի պաշտոնը։ Անցած շաբաթ Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են պատժամիջոցներ սահմանել Բելառուսի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են ընտրակեղծիքների և ոստիկանական բռնությունների համար: Շուրջ 7 հազար մարդ է ձերբակալվել հետընտրական ցույցերի ընթացքում, հարյուրավորները վնասվածքներ են ստացել և մեկ հոգի սպանվել է՝ ոստիկանական բիրտ ուժի կիրառման հետևանքով: https://www.azatutyun.am/a/30788130.html #Լուրեր