Բրիտանիայում աշնանը մարզասերներին թույլ կտան գնալ ստադիոն

Ազատության Azatutyun

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայում մարզասերները աշնանը կկարողանան այցելել մարզադաշտեր և ներկա լինել մրցումներին, այդ թվում Պրեմիեր լիգայի հանդիպումներին, պայմանով, որ ընձեռվեն սոցիալական հեռավորություն պահպանելու պայմաններ: Կորոնավիրուսի վտանգի կապակցությամբ մարզական միջացառումները Բրիտանիայում մարտ ամսին ընդհատվել են, Պրեմիեր լիգայի խաղերը վերսկսվել են հունիսի 17-ից՝ դռնփակ մարզադաշտերում: Մարզասերների վերադարձը ստադիոններ կիրականացվի աստիճանաբար՝ պիլոտային ծրագրի շրջանակներում: Նախ կարտոնվի փոքր թվով երկրպագումերի ներկայությունը մարզական միջոցառմանը: Ենթադրաբար, դա հնարավոր կլինի հոկտեմբերից ոչ շուտ:  Բրիտանիան կորոնավիրուսից ամենատուժած երկրներից մեկն է: Առողջապահության նախարարության տվյալներով, Բրիտանիայում վարակվել է ավելի քան 292 հազար մարդ, մահացել է ավելի քան 45 հազար հիվանդ:   https://www.azatutyun.am/a/30733513.html #Լուրեր #Կորոնավիրուս