Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները անտեսել են Շուշի այցելելու՝ Ադրբեջանի կառավարության հրավերը. Հաջիև

Ազատության Azatutyun

Արտաքին հարաբերությունների գծով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները անտեսել են Շուշի այցելելու՝ ադրբեջանական կառավարության հրավերը: «Մենք դա ընկալում ենք որպես անհարգալից վերաբերմունք մեր տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ Շուշիում կայացած համաժողովում իր ելույթի ժամանակ ասել է Հաջիևը՝ ընդգծելով՝ «Ֆրանսիան և ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, 30 տարի չեն նպաստել հակամարտության կարգավորմանը»։ https://www.azatutyun.am/a/32007060.html

Source: azatutyun.am