Երեւանի քաղաքապետարանը 500 խմ փայտանյութ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին

Yerevan Daily

Սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար 500 խորանարդ մետր փայտանյութ կտրամադրվի, որը ձեւավորվել է չորացած ճյուղերը կտրելուց հետո: Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 24-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ: Շահառուների ցուցակը, չափանիշները, ինչպես նաեւ ստացված փայտանյութի ծավալը սահմանվելու են Երեւանի քաղաքապետի որոշմամբ: