Բելգիայի խորհրդարանը «դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը»

Ազատության Azatutyun

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հատուկ ընդունված բանաձևով «դատապարտում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը» և կառավարությանը կոչ անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ՝ ուղղված պատերազմից տուժած բնակչության հոգսերի թեթևացմանը, պատերազմական հանցագործությունների համար պատասխանատուներին բացահայտմանը և դատապարտմանը։ Եվրամիության անդամ երկրի օրենսդիրները գործադիր մարմնին հորդորում են քայլեր ձեռնարկել նաև հրադադարի ռեժիմը պահպանելուն և բանակցությունները Լեռնային Ղարաբաղի սահմաններն ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգող խաղաղ համաձայնագրի շուրջ տանելու ուղղությամբ:   https://www.azatutyun.am/a/31007447.html #Լուրեր