Կորոնավիրուսը Հայաստանում. օգոստոսի 10-ի տվյալները

Yerevan Daily

ՀՀ-ում, օգոստոսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի տվյալները հետևյալն են. վերջին մեկ օրվա ընթացքում վարակվել է 23 մարդ, 96-ն առողջացել է: Արձանագրվել է 5 մահ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40433 դեպք, որոնցից 32616-ն` առողջացած, 796-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6793 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 176354 թեստավորում: «Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (կին), 73 (կին), 67 (տղամարդ), 85 (կին) և 81 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- գրում է ԱՆ-ը: Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան #Կորոնավիրուս #Covid19