Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Մակրոնի հետ

Ազատության Azatutyun

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,  Փաշինյանը Մակրոնին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին: Էմանուել Մակրոնը կարևորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։ Ֆրանսիայի նախագահը հավելել է նաև, որ անմիջական հաղորդակցության մեջ է Ռուսաստանի նախագահի հետ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը եւ միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Այսօր ավելի վաղ Ելիսեյան պալատը հաղորդել է, թե Ղարաբաղում առաջիկայում կարող է հրադադար հաստատվել։ https://www.azatutyun.am/a/30884349.html #Լուրեր