ՊՆ խոսնակի փոխանցմամբ, ադրբեջանական կողմի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ է խոցվել

Ազատության Azatutyun

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացում է, որ Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության միջոցներով հոկտեմբերի 12-ին արևելյան ուղղությամբ խոցվել է ադրբեջանական կողմի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ: Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր: Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: Սակայն հայկական կողմը պարբերաբար հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, և՛ հարավային, և հյուսիսային ուղղությամբ ձեռնարկում են հարձակողական գործողություններ։ Ադրբեջանական կողմն էլ հայտարարում է հայկական կողմից իրենց գյուղերի գնդակոծության, ինչպես նաև Գյանջայի հրթիռակոծման մասին: Սա հերքվել է ՊՆ-ից կողմից: https://www.azatutyun.am/a/30888866.html #Լուրեր