Հրթիռակոծվում է Ստեփանակերտը, հայտնում է ՊՆ խոսնակը

Ազատության Azatutyun

Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Ստեփանյանը նաև նշել է, որ, Արցախի ՊԲ տեղեկություններով, կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի հարավային ուղղությամբ: «Հակառակորդի կողմից անտեսվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը: Մեթոդաբար և շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ», - նշել է ՊՆ խոսնակը: https://www.azatutyun.am/a/30878454.html #Լուրեր