Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ. Նիկոլ Փաշինյան

Yerevan Daily

ՀՀ ԱԺ նախագահն այսօր ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ։ Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ: Ըստ այս փոփոխության, առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա Հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր ժողովին: Հիշեցնենք, նախօրեին լրացել է հանրապետության նախագահին օրենքով սահմանված կարգով հատկացրած 21-օրյա ժամկետը, որի ընթացքում նա կարող էր կամ ստորագրել փաստաթուղթը, կամ դիմել ՍԴ դատարան: #Armenia #Yerevan #YerevanDaily #ՍԴ #դատարան #լուրեր #լուրերՀայաստան