Շարունակվում է Քոչարյանի և նրա երեք ենթակաների գործով դատական նիստը հետաձգվեց

Ազատության Azatutyun

Շարունակվում է Մարտի1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և նրա երեք ենթակաների գործով դատական նիստը: Հիշեցնենք` նախորդ դատական նիստը հետաձգվել էր։ Մեղադրողները բացակա էին, դատարանն էլ հնարավոր չհամարեց գործը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա կարճելու պաշտպանների միջնորդության քննարկումը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր հետաձգել նիստը՝ գրությամբ տեղեկացնելով, որ դատարան ներկայացնելու համար նախապատրաստվում է ծավալուն միջնորդություն, որը մինչև դատական նիստը կազմել հնարավոր չէ։ Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը (ՍԴ) հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքով նախատեսված սահմանադրական կարգը տապալելու 300.1 հոդվածը, որով մեղադրվում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա նախկին երկու ենթակաները՝ 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Երեկ ՍԴ-ն հրապարակեց որոշումը։ https://www.azatutyun.am/a/31183525.html #Լուրեր