«Հայրենիքի փրկության շարժումը» բացում է Բաղրամյան պողոտան
Ազատության Azatutyun
«Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը որոշել է բացել Բաղրամյան պողոտան, իսկ Դեմիրճյան փողոցում տեղակայված վրանային ճամբարը հայտարարել շարժման շտաբ: Շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում նաև հայտնում է, որ սկսում է
քաղաքական ակցիաների նոր ալիք՝ ընդլայնելով գործողությունների աշխարհագրությունն ու մարզերի բնակչության ընդգրկվածությունը:
Շտաբի նպատակ ունի հանրային ճնշման պահպանման և շարժման հետագա գործողությունների համակարգման:
Շարժման հետագա անելիքները ներկայացնելու համար մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Բաղրամյան-Դեմիրճյան փողոցներում հրավիրվում է համապետական հանրահավաք:
Նաև հավելում են, որ ՀՓՇ-ի նպատակն ու օրակարգն անփոփոխ են:
Հիշեցնենք, որ ի սկզբանե շարժումը պահանջում էր վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում և արտահերթ ընտրություններ:
https://www.azatutyun.am/a/31165420.html
#Լուրեր