Մինսկում ժողովրդից գաղտնի տեղի ունեցավ Լուկաշենկոյի երդմնակալությունը

Ազատության Azatutyun

Մինսկում տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկայի երդմնակալության արարողությունը, որի մասին նախապես չի հայտարարվել: Առավոտյան Բելառուսի մայրաքաղաքի Անկախության հրապարակի մոտ մարդիկ նկատել են տեխնիկայի և զինծառայողների կուտակումներ, պաշտոնյաները պարզաբանել են, թե «ընթանում է երդմնակալության հանդիսավոր արարողության փորձը», սակայն ավելի ուշ պարզվել է, որ հենց ինաուգուրացիան է տեղի ունեցել: Բելառուսի օրենքներով, հանրապետական հեռուստատեսությունը պարտավոր է ուղիղ եթերում հեռարձաձել երդմնակալության արարողությունը, սակայն այդ պահին բելառուսական հեռուստաալիքներով սերիալներ են ցուցադրել: Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալությանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ՝ պետական պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, գիտության, մշակույթի և բնագավառի անվանի ներկայացուցիչներ: Ընդդիմությունը պահանջում է Լուկաենկոյի հրաժարականը և նոր ընտրությունների անցկացում: Արևմուտքը չի ճանաչում Լուկաշենկոյի հաղթանակը: Լուկաշենկոն այս տարվա օգոստոսի 9-ին, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, վեցերորդ անգամ է ընւտրվել նախագահ, նա  26 տարի է ղեկավարում Բելառուսը: Ընտրություններից հետո սկսվել են բողոքի բազմահազարանոց ակցիաներ, հազարավոր ցուցարարներ ձերբակալվել են, զոհվել է առնվազն երեք մարդ: Ռուսաստանը սատարում է Լուկաշենկոյին, ով պնդում է, թե բողոքի շարժումը ֆինանսավորում և համակարգում են Բելառուսը կազմաքանդելու նպատակ ունեցող արևմտյան երկրները:  https://www.azatutyun.am/a/30853697.html #Լուրեր