Կոսովոյի վարչապետը կոչ է անում ՆԱՏՕ-ի ուժերին ապաշրջափակել սերբերի կողմից արգելափակված ճանապարհները

Ազատության Azatutyun

Կոսովոյի իշխանությունները կոչ են անում մասնակիորեն ճանաչված հանրապետության տարածքում տեղակայված ՆԱՏՕ-ի ուժերին միջամտել և ապաշրջափակել սերբերի կողմից արգելափակված ճանապարհներն ու անցակետերը։ Այս մասին այսօր Պրիշտինայում կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին։ «Ճանապարհները բարիկադներով արգելափակելը օրինական չէ և անթույլատրելի է։ Գնահատելով անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակը՝ մենք արձանագրում ենք, որ բավարար ժամանակ էինք տվել Կոսովոյում տեղակայված միջազգային ուժերին (KFOR), սակայն այդ ժամկետը արագորեն սպառվում է», - հայտարարել է Կոսովոյի կառավարության ղեկավարը։     https://www.azatutyun.am/a/32197402.html

Source: azatutyun.am