Սրտի կաթվածից հետո Իրանի նավթի նախարարի առողջական վիճակը գնահատվում է կայուն

Ազատության Azatutyun

Սրտի կաթվածից հետո Իրանի նավթի նախարարի առողջական վիճակը գնահատվում է կայուն, հայտարարել է նավթային գերատեսչությունը։ «Նավթի նախարար Ջավադ Օուջին Թեհրանի պետական հիվանդանոց է տեղափոխվել սրտի կաթվածից հետո, որը տեղի է ունեցել կառավարության նիստի մեկնարկին՝ ծանր աշխատանքային ճնշումների հետևանքով», - ասվում է հայտարարությունում: «Բուժանձնակազմի կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումներից հետո նախարարի վիճակն այս պահին կայուն է»,  - նշված է հաղորդագրությունում: Թե ինչով են պայմանավորված աշխատանքային ճնշումները, իրանական պետական գերատեսչությունը չի պարզաբանում։   https://www.azatutyun.am/a/32178287.html

Source: azatutyun.am