Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից, նա սկսել է արձագանքել բանավոր ազդակներին

Ազատության Azatutyun

Ալեքսեյ Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից: Այս մասին հայտնել են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները, որտեղ օգոստոսի 22-ից բուժում է ստանում ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը: «Իրավիճակը բարելավվում է, նա սկսել է արձագանքել բանավոր ազդակներին։ Առայժմ շատ վաղ է գնահատել նրա ծանր թունավորման հնարավոր երկարաժամկետ հետևանքները»,- ասվում է «Շարիտե» հիվանդանոցի հայտարարությունում: 44-ամյա Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 20-ի առավոտյան՝ Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում։ Նրան անգիտակից վիճակում տեղափոխվել էին Օմսկի հիվանդանոցներից մեկը, օրեր տևած պայքարից հետո ընդդիմադիր գործչի կինն ու թիմակիցներն ի վերջո կարողացան նրան տեղափոխել Գերմանիա։ Անցած շաբաթ կանցլեր Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը անհերքելի ապացույցներ ունի, որոնց համաձայն` Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» դասին պատկանող քիմիական նյութով»։ https://www.azatutyun.am/a/30825398.html #Լուրեր