«Վրացական երազանք»-ի նախագահի պաշտոնում Իվանիշվիլիին կփոխարինի Իրակլի Կոբախիձեն

Ազատության Azatutyun

Վրաստանի իշխող կուսակցության նախագահի պաշտոնում Բիձինա Իվանիշվիլիին կփոխարինի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի նիստից հետո։ «Քաղաքականությունից և կուսակցության նախագահի պաշտոնից Բիձինա Իվանիշվիլիի հեռացումը անխոս մեզ համար մարտահրավեր է և առանձնահատուկ պատասխանատվություն է Վրաստանը իսկական եվրոպական պետություն կառուցելու գործում», - հայտարարել է Կալաձեն։ Վրաստանի իշխող ուժի հիմնադիր և առաջնորդ Իվանիշվիլին այսօր կրկին հայտարարել է քաղաքականությունից ընդմիշտ հեռանալու մասին։ Միլիարդատեր գործարարը քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարել էր նաև 2013 թվականին՝ վրացական կառավարությունը մեկ տարի ղեկավարելուց հետո։ Անցած 7 տարիներին, սակայն, ընդդիմությունը պնդում էր, թե իրականում հենց Իվանիշվիլին է երկրի ստվերային ղեկավարը: https://www.azatutyun.am/a/31042149.html #Լուրեր