Միջադեպ ԱԺ-ում «Իմ քայլի» ու ԲՀԿ-ական պատգամավորների միջև

Ազատության Azatutyun

Ազգային ժողովի նիստում քիչ առաջ միջադեպ գրանցվեց: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն էր ելույթ ունենում: Նա խոսում էր այն մասին, թե պատգամավորներից մեկը սկսել է հաճախ հայտնվել ադրբեջանական լրատվամիջոցների էջերում: ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ Դանիելյանը հեքիաթ է պատմում: Այնուհետ «Իմ քայլի» ու «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները ոտքի կանգնեցին, սկսեցին գոռգոռալ: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին: Քննարկվում էր Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագիծը:   https://www.azatutyun.am/a/30970522.html #Լուրեր