Ռոհանի. «Ամերիկան չի հաղթահարի Իրանի ժողովրդի դիմացկունությունը»

Ազատության Azatutyun

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին առցանց հասցեագրված ուղերձում հայտարարել է, թե Միացյալ Նահանգները ոչ բանակցություններ և ոչ էլ պատերազմ կարող է պարտադրել: «Իրանը երբեք չի դառնա առևտրի առարկա Ամերիկայի նախընտրական և ներքաղաքական հարցերում»,- հայտարաարել է Ռոհանին: Սեպտեմբերի 21-ին Վաշինգթոնը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Այդ նոր ցանկում պաշտպանության նախարարությունն է և միջուկային ու ռազմական ծրագրերի հետ կապված այլ կառույցներ: Ռոհանին ասել է, թե ամերիկյան ընտրություններից հետո ձևավորվելիք ցանկացած վարչակազմ «պետք  գիտակցի, որ երբեք չի հաղթահարի Իրանի ժողովրդի դիմացկունությունը»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Իրանի հետ միջազգային տերությունների 2015 թվականի միջուկային պայմանագիրը: Վաշինգթոնը վերջերս միակողմանի վերականգնել է նախքան 2015 թվականի պայմանագիրը ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները, սակայն փաստաթութը կնքած մյուս երկրները հայտարարել են, որ ամերիկացիների այդ որոշումն իրավական ուժ չունի: https://www.azatutyun.am/a/30853766.html #Լուրեր