Արցախի ԱԺ ղեկավարը ողջունել է «Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների` օկուպացված տարածք չայցելելը»
Ազատության Azatutyun
Արցախի խորհրդարանի ղեկավարը «ողջունել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների` օկուպացված տարածք չայցելելը»։
Ավելի վաղ արտաքին հարաբերությունների գծով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները անտեսել են Շուշի այցելելու՝ ադրբեջանական կառավարության հրավերը:
«Ողջունելով Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների օկուպացված տարածք չայցելելը՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հակամարտությունը ավարտված չէ և բացառապես քաղաքական լուծում է պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո», - նշված է Արցախի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունում։
https://www.azatutyun.am/a/32007194.html
Source: azatutyun.am