«Qatar Airways»-ը դեպի Երևան թռիչքները հոկտեմբերի 5-ից կդարձնի ամենօրյա

Yerevan Daily

«Qatar Airways»-ը հոկտեմբերի 5-ից դեպի Երևան թռիչքների թիվը կավելացնի՝ դարձնելով ամենօրյա: Այս մասին տեղեկացնում է «Qatar Airways»-ը: Ավիաընկերությունն արդեն սեպտեմբերի 15-ից կանոնավոր թռիչքներ է իրականացնում դեպի Երևան: «Զվարթնոց» օդանավակայանն օրեր առաջ հրապարակել էր այն ավիաընկերությունների ցանկը, որոնք արդեն իսկ վերսկսել են կամ շուտով կվերսկսեն կանոնավոր չվերթերը: «Qatar Airways»-ը Դոհա-Երևան-Դոհա երթուղով չվերթերն իրականացնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր#լուրեր #Հայաստան#Հայաստան