Կայացել է Պուտինի եւ Էրդողանի հերթական զրույցը

Yerevan Daily

Նոյեմբերի 10-ին թուրքական կողմի նախաձեռնությամբ կայացել է Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Կրեմլի մամուլի ծառայություն հաղորդագրության մեջ ասված է. «Վլադիմիր Պուտինը իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի ձեռք բերված համաձայնությունների մասին, որոնք ամրագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք լավ հիմք են ստեղծում հակամարտության երկարաժամկետ եւ համապարփակ կարգավորման համար: Հատկապես նշվել է ամբողջական հրադադարի մասին համաձայնության ձեռքբերման կարեւորությունը, որը հնարավորություն է տալիս դադարեցնել արյունահեղությունը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա սերտ փոխգործակցության մասին `Հայտարարությամբ նախատեսված համալիր միջոցառումների իրականացման համատեքստում»: Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին #yerevan #yerevandaily #Armenia #Armenianews #news #Artsakh