Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 124-ով, բուժվածներինը՝ 87-ով, գրանցվել է մահվան ևս 5 դեպք

Ազատության Azatutyun

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 124-ով՝ հասնելով 43 հազար 750-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 87-ով և հասել 37 հազար 650-ի: Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1471 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 205 հազար 450-ի: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 877-ի, ևս 267 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 956 մարդ: https://www.azatutyun.am/a/30811169.html #Լուրեր #Հայերեն_արխիվ #Հայաստան #Կորոնավիրուս