Արցախի բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել

Ազատության Azatutyun

Արցախի  բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Նշվում է, որ հյուսիսային ու հարավային ուղղություններով Ադրբեջանը կոպտորեն խախտել է գիշերը ձեռք բերված մարդասիրական հրադադարը, բայց խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական  ենթակառուցվածքների ուղղությամբ  կրակ չի եղել: Հիշեցնենք, որ Հայաստանը և Ադրբեջանը երեկ որոշել են այսօրվանից` հոկտեմբերի 18-ից` տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Չնայած սրան կողմերն արդեն հայտարարել են զինադադարի խախտումների մասին:     https://www.azatutyun.am/a/30899170.html #Լուրեր