ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավարը վարակվել է կորոնավիրուսով

Ազատության Azatutyun

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի ղեկավար Մարկ Միդոուզի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: Այդ մասին հաղորդագրությունը երեկ երեկոյան է հրապարակվել:  Միդոուզը հոկտեմբերի վերջին ասել է, թե «կառավարությունը չի հսկելու համավարակը, քանի որ կարևորը պատվաստանյութի  և դեղամիջոցների ստեղծումն է»: Նոյեմբերի 4-ին նա ուղեկցել է նախագահ Դոնալդ Թրամփին և մասնակցել մի  հանդիպմանը՝ չկրելով դիմակ, ամերիկյան մամուլում կա այդ փաստն ապացուցող լուսանկար: Առայժմ հայտնի չէ, թե երբ և որտեղ է Միդոուզը վարակվել: Սպիտակ տունը հրաժարվում է մենաբանել այդ խնդիրը: Երկու շաբաթ առաջ հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ փոխնախագահ Մայք Փենսի աշխատակազմի ղեկավարն է վարակվել կորնավիրուսով:   Նախագահ Թրամփը, առաջին տիկին Մելանիան և նրանց որդին՝ Բարրոնը հոկտեմբերի սկզբին են վարակվել և կազդուրվել են: ԱՄՆ-ում խստորեն քննադատում են Թրամփի քաղաքականոությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: Դա եղել է նաև նոյեմբերի 3-ի ընտրություններին նախորդող հանրային քննարկումների և թեկնածոուների բանավեճերի գլխավոր թեմաներից մեկը:  ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 236 հազար մարդ, վարակվել է ավելի քան մեկ միլիոն 200 հազար բնակիչ: Միայն նոյեմբերի 6-ին վարակվել է 127 հազար մարդ:   https://www.azatutyun.am/a/30935147.html #Լուրեր