Հայկ Մարությանն ինքնամեկուսացվել է` վարակակրի հետ ակտիվ շփման պատճառով
Ազատության Azatutyun
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը բժիշկների ցուցումով ինքնամեկուսացվել է` կորոնավիրուսով վարակված անձի հետ ակտիվ շփում ունենալու պատճառով, «Ազատությանը» փոխանցեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Քաղաքապետի հետ շփված վարակակիրը քաղաքապետարանի աշխատակիցներից է, սա քաղաքապետարանում կորոնավիրուսի հաստատման միակ դեպքը չէ։ Կարապետյանը հայտնեց՝ Հայկ Մարությանը բացասական արդյունքով կորանավիրուսի թեստ էր հանձնել մեկ շաբաթ առաջ, բայց այժմ բժիշկները քաղաքապետի ինքնամեկուսացումը նպատակահարմար են գտել։
https://www.azatutyun.am/a/30661647.html
#Լուրեր
#Կորոնավիրուս