Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահին
Ազատության Azatutyun
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին Նիցցայումտեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:
«Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Մեզ համար ավելի քան ակնհայտ է, որ ծայրահեղականությունն ու ֆանատիզմը չունեն որևէ արդարացում և բարոյական հիմնավորում:
Հայաստանի ժողովուրդը կիսում է Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի ցավն ու ցասումը և իր անկեղծ ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին», - ասված է Փաշինյանի ուղերձում:
https://www.azatutyun.am/a/30919545.html
#Լուրեր