Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին, ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար

Ազատության Azatutyun

Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: «Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության», - նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: Հիշեցնենք, Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած հոկտեմբերի 9-ի բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև համաձայնություն էր ձեռք բերվել  հոկտեմբերի 10-ին ժամը 12-ից հրադադար հաստատելու մասին: Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար: https://www.azatutyun.am/a/30898601.html #Ղարաբաղյան_խնդիր #Հայերեն_արխիվ #Լուրեր