Վրաստանի նախագահի խոսքով՝ երկրում ավելի քան 100 հազար ռուսներ են հաստատվել

Ազատության Azatutyun

Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի մասին հայտարարությունից հետո Վրաստանում հաստատվել է ավելի քան 100 հազար ռուս, հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Վրաստանի նախագահի տեղեկացմամբ՝ սեպտեմբերի 21-ից ռուս-վրացական սահմանը հատել է 700 հազար ռուս, որոնցից 600 հազարը հետագայում մեկնել են եվրոպական երկրներ, Թուրքիա կամ Հայաստան։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հոկտեմբերի 28-ին հայտարարել էր Ռուսաստանում մոբիլիզացիայի ավարտի մասին:      https://www.azatutyun.am/a/32128637.html

Source: azatutyun.am