Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյան և Մհեր Ավագյանը ձերվակալված են
Ազատության Azatutyun
Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին:
Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ հոդվածի (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 - րդ հոդվածի (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:
Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանին փաստաբանն «Ազատության» հետ զրույցում հայտնեց, որ իրենց պաշտպանյալները սա համարում է հետապնդում իշխանությունների կողմից:
Արա Սաղաթելյանի և Մհեր Ավագյանի փաստաբանները նշեցին, որ իրենց պաշտպանյալները ձերբակալված են «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյսբուքյան կեղծ էջի քրեական գործի շրջանակներում և որ ԱԱԾ-ն կասկածում է, թե «Գագիկ Սողոմոնյան»-ը իրենք են: Արա Սաղաթելյանը և Մհեր Ավագյանը կասկածանքը չեն ընդունում:
https://www.azatutyun.am/a/31112090.html
#Լուրեր