Քննարկվել են Կոնդ թաղամասի քաղաքաշինական հարցերը

Ազատության Azatutyun

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ այսօր կայացել է Երևանի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը:  Ավինյանը գրասենյակից փոխանցում են, որ քննարկել են Կոնդ թաղամասի քաղաքաշինական հարցերը: «Կոնդը պատմամշակութային խոշոր արժեք է ներկայացնում: Այդ իսկ պատճառով թաղամասի վերակառուցման մեր ծրագիրը պիտի նոր շունչ և նոր կոնցեպտ բերի ասպարեզ: Այս թաղամասը Երևանի կոլորիտի բաղկացուցիչ մաս է, որի վերակենդանացումն ու նորացումը շղթայական ազդեցություն կունենա նաև տեղական տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, զբոսաշրջության ոլորտի վրա: Այստեղ պիտի համատեղենք քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը», - նշել է Ավինյանը: Նրա խոսքով` Կոնդի վերակառուցումը լինելու է ներառական գործընթաց, լսելի պետք է լինեն բոլորի կարծիքները, և հաշվի առնվեն բոլոր դիտողությունները:  Համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստում քննարկվել են մրցույթի նախագծի փաթեթին վերաբերող տարբեր հարցեր:     https://www.azatutyun.am/a/31097923.html #Լուրեր