Ռեփեր Քանյե Վեսթը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին առաջադրվելու մտադրության մասին

Ազատության Azatutyun

Հայտնի ռեփեր Քանյե Վեսթը հայտարարել է, թե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին առաջադրելու է իր թեկնածությունը։ «Մենք հիմա պետք է Աստծո հավատքով կյանքի կոչենք Ամերիկայի խոստումները, միավորելով մեր տեսլականը և կերտելով մեր ապագան` ես առաջադրվում եմ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու»,- Թվիթերի իր էջում գրել է  ռեփերը։ Գրառումը նա կատարել է հուլիսի 4-ին՝ ԱՄՆ-ի անկախության օրը։ Մի քանի ժամվա ընթացքում նրա գրառումը հարյուր հազարավոր  ռեթվիթ ու լայքեր է ստացել։ Նրան պաշտպանող մեկնաբանությունների շարքում կա նաև Իլոն Մասկի անունը։ Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու թվիթին պատասխանել է` տեղադրելով Ամերիկայի դրոշը։ 2015 թվականի ապրիլին Քանյե Վեսթն ու Քիմ Քարդաշյանը ընտանիքով այցելել էին Հայաստան։   Քանյե Վեսթը 2015-ին ևս հայտարարել էր 2020 թվականի նախագահական ընտրություներին մասնակցելու մտադրության մասին։ Այն ժամանակ նախագահ Բարաք Օբաման մի շարք խորհուրդներ էր ուղղել հայտնի երգչին։ Անցած տարիներին Քանյե Վեսթը իր աջակցությունն է հայտնել գործող նախագահ Դոնալդ Թրամփին։ 2020-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցկացվելու են գալիք աշնանը։ https://www.azatutyun.am/a/30706959.html #Լուրեր