Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է 6 հայ. ԱԳՆ

Yerevan Daily

Բեյրութում նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահի դրությամբ մահացած հայազգիների քանակը վեցն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Նաղդալանի խոսքով, Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։ «Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։ Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ«,-նշված է գրառման մեջ: Հիշեցնենք, Լիբանանում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել, նախագահը երկշաբաթյա արտակարգ դրություն է սահմանել: #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com