Դմիտրի Պեսկով. «Ռուսաստանի իրավական համակարգը պատրաստ է փոփոխության, որը հնարավոր է նոր օբյեկտների մուտքի հետ»
Ազատության Azatutyun
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի օրենսդիրները և իրավական համակարգը պատրաստ են հավանական փոփոխությունների, որոնք հնարավոր Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետություններում», ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներից հետո:
«Մեր օրենսդրությունը նախատեսում է տարբերակներ, բնականաբար, մեր օրենսդիրները և իրավական համակարգը պատրաստ են»,- ասել է Պեսկովն այսօրվա ճեպազրույցում:
Դոնեցկի և Լուգանսկի ինքհնահռչակ կազմավորումներում և Զոպորեժիեի ու Խերսոնի՝ ռուսների հսկողության տակ հայտնված տարածքներում անցկացվում են Ուկրաինայի և միջազգային համայնքի կողմից չճանավող հանրաքվեներ Ռուսաստանին միանալու հարցով:
Այսօր այդ կեղծ հանրաքվեների վերջին օրն է: Ենթադրվում է, որ դրանց արդյունքների հրապարակումից հետո Մոսկվան կհայտարարի այդ տարածքները Դաշնության մաս ճանաչելու մասին:
https://www.azatutyun.am/a/32054210.html
Source: azatutyun.am