Լուկաշենկոյի աջակիցների և ընդդիմախոսների ցույցեր Մինսկում

Ազատության Azatutyun

Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում այսօր նորից հավաքվում են հազարավոր մարդիկ և իրենց անմահաձայնությունն են հայտնում նախագահական ընտրությունների արդյունքների հետ: Ճիշտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ընտրություններում, ըստ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է քվեների ավելի քան 80 տոկոսը և վեցերորդ անգամ ընտրվել է հանրապետության ղեկավարի պաշտոնում: Ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ստացել է քվեների մոտ 10-ը տոկոսը: Հարևան Լիտվայում ապաստանած Տիխանովսկայան չի ընդունում պարտությունը և ժողովրդին կոչ է անում խաղաղ միջոցներով պայքարել արդարությունը վերականգնելու համար: Բելառուսում ընտրություններից հետո սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ, տեղի են ունեցել ընդհարումներ, ոստիկանությունը չափազանց կոշտ միջոցներ է ձեռնարկել, կան հազարավոր ձերբկալվածներ և վիրավորներ, զոհվել է առնվազն երկու մարդ: Եվրոպական միությունը մտադիր է պատժամիջոցներ սահմանել Մինսկի նկատմամբ: Եվրոպական երկրներն առաջարկում են անցկացեել նոր ընտրություններ՝ միջազգային դիտորդների հսկողության ներքո: Բելառուսը մերժում է այօրինակ հնարավորությունը: Բելառուսի իշխանություններին քննադատել են ԱՄՆ-ը, ԵԱՀԿ-ն և  միջազգային իրավապաշտպան կազմակորպությունները: 26 տարի նախագահող Լուկաշենկոն պնդում է, որ բողոքի ակցիաները դրսից են կարգավորվում: Երեկ նա հեռախոսով զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսօր Մինսկում տեղի է ունեցել Լուկաշենկոյի աջակիցների երթը: Լրատվական միջոցները հայտնում են, որ բելառուսներին ստիպել են  մասնակցել այդ միջոցառմանը, մարդկանց ցուցակագրել են և նկատել են տալիս, որ չմասնակցելը խնդիրներ կառաջացնի: Ավելի ուշ պետք է տեղի ունենա Երթ հանուն ազատության ակցիան, որն ընդդիմությունն է նախաձեռնում: Լուկաշենկոյի նախագահության օրոք Բելառուսում տեղի ունեցած ոչ մի ընտրություն Արևոմուտքի կողմից արդար և ազատ չի համարվել: https://www.azatutyun.am/a/30786541.html #Լուրեր