Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետն այսօր ձերբակալվել է կոռուպցիոն մեղադրանքով
Ազատության Azatutyun
Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Մարսելո Կրիվելան դեկտեմբերի 22-ին ձերբակալվել է կոռուպցիոն մեղադրանքով։ Նրա լիազորությունների ավարտին 9 օր էր մնացել, անցած նոյեմբերի ընտրություններին նա պարտվել էր ու հունվարի 1-ից պետք է թողներ քաղաքապետի պաշտոնը։ Բայց այսօր առավոտյան ոստիկանությունը նրա տուն է այցելել ձերբակալելու օրդերով։ Նա կասկածվում է քաղաքային բյուջեից կոռուպցիոն սխեմաներով գումարներ յուրացնելու մեջ:
Նա ասել է, թե ենթարկվում է քաղաքական հետապնդումների` լրագրողների հետ զրույցում պնդելով, թե ինքը պայքարել է անարդարությունների դեմ։
Քաղաքապետի ձերբակալությունը հաջորդեց կոռուպցիոն մի շարք գործերի քննությանը, որոնց արդյունքում Ռիո դե Ժանեյրոյի նահանգի հինգ նախկին պաշտոնյաներ կալանավորվել են։ Ենթադրվում է, որ Մարսելո Կրիվելան ձերբակալվել է փողերի լվացման սխեմաների մասին կալանավորվածներից մեկի տված ցուցմունքի հիման վրա։ Այսօր ձերբակալվել են նաև ուրիշ կասկածյալներ, հաղորդել է ոստիկանությունը։
https://www.azatutyun.am/a/31013803.html
#Լուրեր