Այս պահին Ստեփանակերտը ենթարկվում է հարձակման

Ազատության Azatutyun

Այս պահին Ստեփանակերտը ենթարկվում է հարձակման, լսվել է չորս պայթյուն, հնչում է օդային տագնապի ազդանշանը: Այսօր վաղ առավոտից Արցախի պաշտպանական բանակը տեղեկացնում էր առաջնագծի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթացող թեժ մարտերի մասին: ՊԲ մամուլի պատասխանատուն էլ ավելի վաղ նշել է, որ այսօր ևս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, հրթիռային հարվածներ են հասցվել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին: https://www.azatutyun.am/a/30872167.html #Լուրեր