Ինչո՞ւ է ցուրտ եղանակին մարզվելը լավ գաղափար

0
Ցուրտ եղանակին ինտենսիվ ֆիզիկական վարժությունները կարող են արագացնել ճարպի հալման գործընթացը: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Applied Physiology-ում: Medportal.ru-ն հայտնում է, որ մշտական ֆիզիկական ակտիվությունը լավացնում է նյութափոխանակությունն ու կարգավորում արյան մեջ լիպիդների մակարդակը: Նոր հետազոտության մեջ ասվում է, որ ինտերվալային վարժությունների եւ ցածր ջերմաստիճանի համադրությունը կարող է շատ արդյունավետ լինել: Նոր հետազոտությանը մասնակցել են ավելորդ քաշ ունեցող, սակայն ակտիվ կենսակերպ վարող 11 երիտասարդներ: Հետազոտության ընթացքում գիտնականները չափել են մասնակիցների մաշկի ջերմությունը, կենտրոնական ջերմությունը, անոթազարկը, թթվածնի քանակը եւ շատ այլ ցուցանիշներ: Քնից առաջ կամավորները սննդի ոչ մեծ չափաբաժին են ստացել, որում պարունակվել են շատ սպիտակուցներ եւ ածխաջրեր: Առավոտյան գիտնականները կամավորներին ճարպոտ սնունդ են տվել, որից հետո արյան անալիզ վերցրել՝ նյութափոխանակության ցուցանիշները սահմանելու համար: Պարզվել է, որ ցուրտ եղանակին բարձր ինտենսիվությամբ վարժությունների դեպքում օրգանիզմում ճարպերի թթվայնացումն ուժգնանում է 358 տոկոսով՝ համեմատած սենյակային ջերմաստիճանի դեպքում ցուցանիշների հետ: Հաջորդ առավոտյան վարժությունների էֆեկտը գրեթե չի անդրադարձել շաքարի եւ ճարպերի փոխանակության վրա, որոնք մասնակիցները ստացել են նախաճաշին: Գիտնականները նշում են, որ դա ոչ մեծ հետազոտություն է, այդ պատճառով դրա արդյունքներն անհրաժեշտ է ստուգել առավել խոշոր գիտական աշխատություններում: Սակայն այս հետազոտությունն իր տեսակով առաջինն է, որն ապացուցում է, որ ցուտ եղանակին վարժություններն իսկապես արդյունավետորեն այրում են ճարպերը:
0