Կառավարությունում քննարկումներ կլինեն առարկայական չափորոշիչների վերաբերյալ.Փաշինյան

Yerevan Daily

Երեկ քննարկել ենք հանրակրթական պետական չափորոշիչը, որը վարչապետի աշխատակազմում է և առաջիկայում պետք է կառավարության նիստով ընդունենք: Այս մասին կառավարության նիստի ընթացում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Քանի որ շատ լայն քննարկումներ կան, ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ շրջանառության մեջ դրված նախագիծը արտահայտում է մեր ռազմավարական պատկերացումները հանրակրթությունում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ, և այս ընթացքում այն կլավարկվի՝ անցնելով ընթացակարգերով»,-ասել է Փաշինյանը: Նա ավելացրել է, որ հաջորդ փուլով  կառավարությունում քննարկումներ կլինեն առարկայական չափորոշիչների վերաբերյալ: «Արդեն իսկ պատրաստ ենք առաջին փուլով մեր ռազմավարական պատկերացումները ամբողջությամբ բաց կիսել հանրության հետ և ի ցույց դնել, որ այդ ռազմավարական պատկերացումները բխում են ՀՀ պետական, ազգային շահերից, ՀՀ քաղաքացիների և յուրաքանչյուր անհատի շահերից:  Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարություն է և որևէ մի բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն և Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված հայոց պետականության հավիտենության հայեցակարգը հենց այս օրվանից կյանքի կոչելու և հանրակրթության չափորոշիչը այս իմաստով ունի կարևորագույն և առանցային նշանակություն»,- ասել է վարչապետը: Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին Հավելվածըee ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com #Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր#լուրեր #Հայաստան#Հայաստան #Lebanon