ԱՄՆ-ը գլխավորում է կորոնավիրուսից առավել տուժած երկրների ցանկը
Ազատության Azatutyun
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 23 միիոն 920 հազարը:
Ամերիկայում այդ վիրուսի հարուցած Covid-19 հիվանդությունից մահացել է մոտ 400 հազար մարդ:
Այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգները համարվում է աշխարհում կորոնավիրւսից ամենատուժած երկիրը:
ԱՄՆ-ում վարկվածների թիվը կազմում է ամբողջ աշխարհում վարակված մարդկանց ավելի քան 25 տոկոսը:
CBS News հեռուստակայանի անցկացրած հարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների մեծամասնությունը դժգոհ է վիրուսի դեմ պատվաստանյութի տրամարդման կարգից և արագությունից, մոտ 57 տոկոսն էլ նշել է, թե պատկան մարմինները հստակ պարզաբանումներ չեն տալիս վակցինայի կիրառման մասին:
https://www.azatutyun.am/a/31050629.html
#Լուրեր