ՄԱԳԱՏԵ-ի ղեկավարն առաջիկա օրերին կժամանի Թեհրան

Ազատության Azatutyun

ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգայի գործակալության (ՄԱԳԱՏԵ) գլխավոր տնօրեն Ռաֆաել Գրոսսին մոտ ապագայում կժամանի Թեհրան։ Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի ազգային կազմակերպության ղեկավար Բեհրուզ Քամալվանդին։ «Վերջին մի քանի օրերին մենք խոստումնալից բանակցություններ ենք անցկացրել ՄԱԳԱՏԵ-ի փոխտնօրեն Մասիմո Ապարոյի ղեկավարած պատվիրակության հետ և քննարկել ենք Գրոսսիի առաջիկա այցը Իրան», - հայտարարել է Քամալվանդին։ Սա ՄԱԳԱՏԵ-ի ղեկավարի առաջին այցը կլինի Իրան՝ նախորդ շաբաթ արևմտյան մամուլում հայտնված հրապարակումներից հետո։ Դրանց համաձայն՝ Իրանը կտրուկ մեծացրել է ուրանի հարստացման ծավալները՝ ընդհուպ մոտենալով միջուկային զենքի ստեղծմանը։     https://www.azatutyun.am/a/32290177.html

Source: azatutyun.am